ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Դասընթացներ` թուրքական առցանց մամուլի վերաբերյալ

Դասընթացներ` թուրքական առցանց մամուլի վերաբերյալ
14.10.2014 | 14:34

«Թուրքական մեդիադաշտում կարող ես գտնել Հայկական հարցի վերաբերյալ ամենատարբեր մոտեցումներ»

«Եփրատ» կենտրոնը կազմակերպում է թուրքական առցանց մամուլի վերաբերյալ դասընթաց: Նորաստեղծ կենտրոնի նախագահ, թուրքագետ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց, որ ծրագիրը սպասածից շատ ավելի հետաքրքրություն առաջացրեց, հատկապես երիտասարդների շրջանում. «Դասընթացը միտված էր երիտասարդ մասնագետներին ընդհանուր պատկերացում տալ թուրքական մեդիադաշտի առօրյայի, ուղղությունների ու աշխատանքի վերաբերյալ: Ինչո՞ւ առցանց լրատվամիջոցները. այն պարզ պատճառով, որ դրանք մեր օրերում գործնականորեն կիրառվում են, և ասենք, անհատները Հայաստանում Թուրքիայի մասին անմիջական լրատվություն ստանալու համար գրեթե 99 տոկոսով օգտվում են թուրքական առցանց աղբյուրներից, ինչը տեխնոլոգիաների այս դարաշրջանում ավելի հասանելի ու օպերատիվ է տպագիր թերթերից կամ հեռուստատեսությունից»:
Թուրքագետը հավելեց, որ ակտիվորեն հետևում եմ թուրքական առցանց լրատվամիջոցների աշխատանքին: Նրա բնորոշմամբ` ձախաթևյան, ազատական մամուլը փորձում է համեմատաբար օբյեկտիվ լինել Ցեղասպանության հարցում, կան և խիստ հակահայ կեցվածքով լրատվամիջոցներ: «Թուրքական մեդիադաշտում կարող ես գտնել Հայկական հարցի վերաբերյալ ամենատարբեր մոտեցումներ` խիստ ազգայնամոլականից մինչև առերեսում ու ընդունում: Թուրքական մամուլն այն թեմայով հատկապես ակտիվանում է ապրիլ ամսին, կամ էլ, եթե որևէ մի պետություն օրակարգ է բերում Ցեղասպանության հարցը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. - Զրույցը Գևորգ Պետրոսյանի հետ` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 1408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ